‘Օլիմպիադայի ընթացքում շփման գծում կպահպանվի հրադադարի ռեժիմը. Ուորլիք’

820

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ ասվում է. «Լավ նորություններ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պարտավորվել են հարգել Լեռնային Ղարաբաղի հրադադարը, հատկապես` Օլիմպիադայի ընթացքում»,- գրել է Ջեյմս Ուորլիքը:

Civilnet.am-ի փոխանցմամբ, ավելի վաղ կատարած գրառման մեջ Ուորլիքը նշել էր, որ երկու երկրների նախագահների հանդիպման ամսաթիվ դեռ որոշված չէ, սակայն «Հայաստանի նախագահն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում «խաղաղության շուրջ երկխոսության շարունակման անհրաժեշտությունը»: «Լավ բանակցություններ Երևանում»,- հավելել է ամերիկացի համանախագահը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը փետրվարի 5-ին Երևանում էին: Նրանք հանդիպել էին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումների ընթացքում համանախագահներն անդրադարձել են Հայաստանի հետ սահմանին և Ադրբեջանի ու Ղարաբաղի շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերին՝ նման միջադեպերը մտահոգիչ համարելով բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար:

Փետրվարի 3-4-ը համանախագահներն Ադրբեջանում էին:

Նախորդ հոդվածը‘Ուղիղ միացում ԱԺ-ից’
Հաջորդ հոդվածը‘«Որոտանի» հետ կապված մանրամասները՝ առաջիկայում. բոլորդ շոկի մեջ եք ընկնելու’