Օլիմպիադա․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց՝ 3,5:0,5. Արոնյանն առաջին համարն էր

568

Հնդկաստանի Չենայ քաղաքում մեկնարկած Համաշխարհային շախմատային օլիմպիադայի առաջին տուրում վարկանիշային առաջատար ԱՄՆ-ի հավաքականը մրցեց Անգոլայի թիմի հետ եւ առավելության հասավ 3,5:0,5 հաշվով։

ԱՄՆ-ի հավաքականի առաջին համարը Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանն (2775) էր, որը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց Դեւիդ Սիլվայի (2315) հետ։ Հաղթանակ տարան Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը եւ Սեմ Շենքլանդը։

Հայաստանի հավաքականն առաջին տուրում մրցում է Մադագասկարի թիմի հետ եւ երկու պարտիայի ավարտից հետո հաղթում է 2:0 հաշվով։ Առավելության են հասել Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը։ Առաջին համար Հրանտ Մելքումյանն ու չորրորդ համար Ռոբերտ Հովհաննիսյանը դեռ չեն ավարտել պարտիաները։

Նախորդ հոդվածըՕլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Հայ դատի արկածախնդրություն. Սեւակ Արամազդ