Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը խնդիրներ չունեցավ՝ 4:0

452

Հնդկաստանի Չենայ քաղաքում մեկնարկած Համաշխարհային շախմատային օլիմպիադայի առաջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց Բոթսվանայի թիմի հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ Հայաստանի թիմում խաղացին Էլինա Դանիելյանը (2441), Աննա Սարգսյանը (2378), Մարիամ Մկրտչյանը (2285) եւ Սուսաննա Գաբոյանը (2270)։

Հավաքականում ընդգրկված է նաեւ Լիլիթ Մկրտչյանը (2362), որը երկրորդ համարն է։

Կանանց Հայաստանի թիմը 2367 միջին վարկանիշով 9-րդն է։

Նախորդ հոդվածըԳվարդիոլա․ Չեմպիոնների լիգայում երկրորդը լինելը անհավանական հաջողություն է
Հաջորդ հոդվածըՕլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0