Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը պարտություն կրեց

347

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում կանանց Հայաստանի թիմը մրցեց Էստոնիայի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 1,5:2,5 հաշվով։

Առաջին համար Էլինա Դանիելյանը (2441) սեւ ֆիգուրներով պարտվեց Մայի Նարվային (2385):

Լիլիթ Մկրտչյանը (2362), Մարիամ Մկրտչյանը (2285) եւ Սուսաննա Գաբոյանը (2270) խաղացին ոչ ոքի։

Առաջին երկու տուրերում հայ շախմատիստուհիները 4:0 հաշվով հաղթել էին Բոթսվանային եւ Նորվեգիային։ Էստոնիայի թիմը 4:0 հաշվով հաղթել էր Պաղեստինին,  3:1 հաշվով՝ Անգոլային։  

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։ Վերջին տուրը օգոստոսի 11-ին է։

Նախորդ հոդվածը«Ինտերը» մտադիր է խզել Ալեքսիս Սանչեսի պայմանագիրը
Հաջորդ հոդվածըՕլիմպիադա․ Հայաստանի հաղթանակը Ռոբերտ Հովհաննիսյանի միավորի շնորհիվ