Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց

240

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում շախմատի կանանց Հայաստանի հավաքականը պարտություն կրեց ադրբեջանցիներից։ 

Էլինա Դանիելյանը պարտվեց Գունայ Մամաձադային, Լիլիթ Մկրտչյանը՝ Խանիմ Բալաջաևային, Աննա Սարգսյանը՝ Գովհար Բեյդուլաևային, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ Գուլնար Մամադովային:

Այս պարտությունից հետո հայ շախմատիստուհիները 14 միավորով նահանջեցին 17-րդ տեղ։ 

Նախորդ 9 տուրերում կանանց Հայաստանի հավաքականը հաղթել էր Բոստվանայի (4-0), Նորվեգիայի (4-0), Իռլանդիայի (4-0), Ինդոնեզիայի (3-1), Անգլիայի (3,5-0,5), Իսրայելի (2,5-1,5) ու Ռումինիայի (3-1) հավաքականներին ու պարտվել էր էստոնուհիներին (1,5-2,5) և վրացուհիներին (0,5-3,5):

Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականը 10-րդ տուրում 3-1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցիների նկատմամբ։ 

Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրը կկայանա օգոստոսի 9-ին։

Նախորդ հոդվածըԱլեքսիս Սանչեսն ու «Ինտերը» խզել են պայմանագիրը
Հաջորդ հոդվածըԲայդենը կստորագրի արձանագրությունները