Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց ռումինացիներին

292

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց ռումինացիների հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ տարան, Էլինա Դանիելյանը պարտություն կրեց։

Հայաստանի հավաքականը 14 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը։ Առաջին 4 տեղերը բաժանում են Լեհաստանը, Ղազախստանը, Հնդկաստանը եւ Վրաստանը՝ 15-ական միավոր։

Օլիմպիադայի ավարտին մնացել է երկու տուր։

Նախորդ հոդվածըՕլիմպիադա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Ուզբեկստանի թիմին
Հաջորդ հոդվածըԱրկադի Դվորկովիչը վերընտրվեց ՖԻԴԵ նախագահի պաշտոնում