Օլիմպիադա․ Հայաստանի հաղթանակը Ռոբերտ Հովհաննիսյանի միավորի շնորհիվ

401

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Եգիպտոսի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։

Արման Փաշիկյանի գլխավորած թիմին հաղթանակ բերեց չորրորդ համար  Ռոբերտ Հովհաննիսյանը (2591), որը վերջինն ավարտեց պայքարը եւ սեւերով հասավ հաղթանակի։

Գաբրիել Սարգսյանը (2698), Հրանտ Մելքումյանը (2634), Մանուել Պետրոսյանը (2610) պարտիաներն ավարտել էին ոչ ոքի։

Հայաստանը երեքական հաղթանակ տարած 20 թիմերի թվում է։

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։ Վերջին տուրը օգոստոսի 11-ին է։

Նախորդ հոդվածըՕլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը պարտություն կրեց
Հաջորդ հոդվածըՖԻԴԵ․ Լավագույն տասնյակ