Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ եւ առաջատարն է

419

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում առաջատար Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի թիմի հետ՝ 2:2

Երկրորդ համար Հրանտ Մելքումյանը սեւ ֆիգուրներով 28 քայլում պարտվեց Ուեսլի Սոյի։ Հավասարությունը վերականգնեց Հայաստանի հավաքականի առաջատար, Օլիմպիադաների եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակ ֆիգուրներով 57-րդ քայլին պարտության մատնեց Ֆաբիանո Կարուանային։

Սամվել Տեր-Սահակյան սպիտակներով պարտվեց Լենիեր Դոմինգեսին։ Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց Ռոբերտ Հովհանիսյանը, որը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց Սեմ Շենքլանդին։

ԱՄՆ-ի հավաքականի կազմում առաջին անգամ հանդես է գալիս Հայաստանի թիմի նախկին առաջատար, Օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը, որը չմասնակցեց Հայաստանի հետ դիմակայությանը։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 

ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Հնդկաստանի առաջին եւ երկրորդ թիմերը, Ղազախստանի, Գերմանիայի հավաքականները բաժանում են 2-7-րդ տեղերը՝ 12-ական միավոր։

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։

Նախորդ հոդվածըՊրեմիեր լիգա․ «Արսենալն» ուժեղ էր «Քրիսթալ Փելասից» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ-ն պատժել է «Ֆեներբահչեին»՝ երկրպագուների «Լա-լա-լա, Վլադիմիր Պուտին» վանկարկումների համար