Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը տարավ 5-րդ հաղթանակը եւ կիսում է առաջին տեղը

285

Հնդկաստանի Չենայ քաղաքում շարունակվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Անգլիայի հավաքականի հետ եւ հաղթանակ տարավ 2,5:1,5 հաշվով։

Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց Մայքլ Ադամսի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Դեւիդ Հաուելի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Գեւեյն Ջոնսի հետ։ Հաղթական միավորը բերեց երկրորդ համար Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով պարտության մատնեց Լյուկ Մաքշեյնին։

Հայաստանի հավաքականը Հնդկաստանի երկրորդ թիմի հետ կիսում է առաջին տեղը՝ 10-ական միավոր։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5) եւ Ավստրիային (3:1)։

Կանանց Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում մրցեց Ինդոնեզիայի թիմի հետ եւ առավելության հասավ  3:1 հաշվով։ Հաղթանակներ տարան Աննա Սարգսյանն ու Մարիամ Մկրտչյանը։ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը խաղացին ոչ ոքի։

Հայաստանի թիմը 8 միավորով բաժանում է 7-17-րդ տեղերը։

Առաջին չորս տուրերում հայ շախմատիստուհիները պարտության էր մատնել Բոթսվանային (4:0), Նորվեգիային (4:0), Իռլանդիային (4:0), պարտվել Էստոնիային (1,5:2,5)։

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։

Նախորդ հոդվածը«Լեսթեր Սիթին» հրաժարվել է 60 միլիոն եվրոյով վաճառել Ջեյմս Մեդիսոնին
Հաջորդ հոդվածըԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Վաշինգտոնի մրցաշարում