Օլիմպիական խաղերում դոպինգի օգտագործման առաջին դեպքն է գրանցվել

554

Ուկրաինացի եռամարտուհի Յուլիա Ելիստրատովան Տոկիո-2020-ում որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար: Յուլիան հունիսի 5-ին էր թեստ հանձնել, և հիմա պատասխանը դրական է:

Ուկրաինուհին պետք է ելույթ ունենար ՕԽ-ում այսօր՝ հուլիսի 27-ին, սակայն նրա մասնակցությունը ժամանակավորապես կասեցվել է, քանի որ մարզուհին B նմուշը պահանջելու, ինչպես նաև որոշումը Մարզական վճռաբեկ դատարանում(CAS) բողոքարկելու իրավունք ունի:

Նշենք, որ սա ՏՈԿԻՈ 2020-ում արգելված խթանիչների օգտագործման առաջին փաստագրված դեպքն է:

Ի դեպ՝ Յուլիա Ելիստրատովան մինչև այս մասնակցել է 3 Օլիմպիական խաղերի

Նախորդ հոդվածըԱդրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել