Օլիմպիական չեմպիոնը 4 տարով որակազրկվել է դոպինգի համար

317

Ռուսաստանցի ըմբիշ Բիլյալ Մախովը 4 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար, հայտնում է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության մամուլի ծառայությունը:

34-ամյա մարզիկի որակազրկումը կհաշվարկվի 2021թ. հունվարի 27-ից:

Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում Բիլյալ Մախովը դարձել էր բրոնզե մեդալակիր, սակայն ավելի ուշ արժանացել էր ոսկե մեդալի: 120 կգ քաշային կարգի եզրափակիչի մասնակիցների արդյունքները չեղյալ էին հայտարարվել դոպինգ-ստուգումներից հետո: Մախովը նաև աշխարհի եռակի չեմպիոն է:

Նախորդ հոդվածըԷլբրուսի վրա վերելքի ընթացքում զոհվել է հինգ լեռնագնաց, 14-ին հաջողվել է փրկել
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում ձերբակալվել է «Նովատեկի» փոխնախագահը