‘Օլիմպիական սադիստներ. Մարտիրոս Դեմիրճյանը պատմել է սադիստ-ոստիկանների մասին’

1815

Օլիմպիական կամավորների համար Սոչիում կառուցվող շենքի շինարարությունում աշխատող Մարտիրոս Դեմիրճյանի ողբերգական պատմությունը համացանցում հրապարակվեց մի քանի օր առաջ: Նրա սեփական պատմությունը գրի է առել և հրապարակել է լրագրող Սվետլանա Կրավչենկոն:

Սոչի. ինչով են վճարում ոստիկանության աշխատավարձը

Մարտիրոսը ապրում է Սոչիի Ադլերյան շրջանում, ունի կին՝ Լյուդմիլան, և չորս երեխա:

Մարտիրոսը պատմեց, որ երկու ամիս՝ մարտից մինչև մայիս, աշխատել է օլիմպիական շինարարությունում՝ որպես էլեկտրիկ, նրան խոստացել են վճարել օրը հազար հինգ հարյուր ռուբլի, և մայիսին նրա աշխատավարձը հասել է 90 հազար ռուբլու: Սակայն բոլորին աշխատանքի են ընդունել առանց պայմանագրի: Այդպես են աշխատում «Օլիմպստրոյ» պետական ընկերությունը և նրա կապալառուները: Արդյունքում՝ Մարտիրոսին վճարում են ընդամենը 37 հազար ռուբլի: Եւ մայիսի վերջերից նա ջանում է ստանալ մնացած աշխատավարձը: Գաստարբայտերները նման դեպքերում սուսուփուս վերադառնում են հայրենիք, իսկ Դեմիրճյանի հայրենիքը Սոչին է:

Հունիսի 12-ին՝ Ռուսաստանի Օրը, երբ նա գալիս է աշխատանքի, նրան դիմավորում են քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցներ և հայտարարում, թե նա իբր մետաղալար է գողացել, և  տանում են  Ադլերյան շրջանի Բլինովո ավանի ոստիկանություն:

Այստեղ սկսվում է մղձավանջը: Մի քանի ժամ շարունակ ծեծում են նրան՝ պահանջելով խոստովանել գողությունը: Կոտրված ատամներ,  ուղեղի ցնցում, կրծքավանդակի վնասվածքներ, և վերջում էլ մետաղյա ձողը մտցնում են հետանցքը: Խոշտանգումների արդյունքում Մարտիրոսը ստորագրում է բոլոր թղթերը, ինչ սադիստ-ոստիկանները դեմ են տալիս: Հունիսի 13-ին նա վատանում է, և ժամանած շտապօգնությունը նրան տեղափոխում է Սոչիի 4-րդ քաղաքային հիվանդանոց, որտեղ և բժիշկներն արձանագրում են ուղեղի ցնցումը, կրծքավանդակի և գլխի վնասվածքները՝ հրաժարվելով արձանագրել մյուս վնասվածքները: Դեմիրճյանը դիմում է թիվ 2 ատամնաբուժարան, որտեղ բժիշկներն արձանագրում են, որ Մարտիրոսի վեց ատամ կոտրված է: Իսկ «Уро-ПРо» բժշկական կենտրոնում էլ արձանագրում են, որ օտար մարմին թափանցելու պատճառով վնասվել է նրա ուղիղ աղիքը:

Մարտիրոսի կինը՝ Լյուդմիլան, անմիջապես  դիմում է գրում  ոստիկանությունում՝ բողոքելով ոստիկանների սադիստական գործողություններից: Սակայն ոստիկանությունը մտադիր չէ որևէ հետաքննություն անցկացնել: Ոչ ոք չի հարցաքննվել, ոչ մի քրեական գործ չի հարուցվել, ոչ մի փորձաքննություն չի անցկացվել: Եւ, հետևաբար,պոլիցայների նկատմամբ  ոչ մի համապատասխան կադրային որոշում չի կայացվել:

Իսկ Սոչիում ամեն ինչ հանդարտ է: Չէ՞ որ Օլիմպիադա է: Ոչ ոք ոչինչ չպետք է իմանա՝ ո՛չ գողության, ո՛չ կտտանքների մասին: Այդ թվում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը և Ռուսաստանի քաղաքացիները:

Իշխանությունները հույս ունեն, թե Սոչիի (և ոչ միայն Սոչիի) պոլիցայների սադիստական մեթոդներն աննկատ կմնան: Եւ հույս ունեն, որ կկարողանան կոծկել գործը: Մեզնից է կախված՝ դա նրանց կհաջողվի՞, թե՞ ոչ: Մարտիրոս Դեմիրճյանի տեղում կարող է հայտնվել յուրաքանչյուրը:

www.echo.msk.ru

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայում» հիացած են Կրիստիան Էրիկսենից’
Հաջորդ հոդվածը‘Մեկ տարի առաջ մահացավ Վահե Ավետյանը(տեսանյութեր)’