Օլիվիե Ժիրուն՝ «Միլանում»

555

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն կտեղափոխվի «Միլան»։ 34–ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Միլան եւ կանցնի բուժզննում, հաղորդում է Goal.com-ը։

Իտալական ակումբը Ժիրուի համար կվճարի 1 միլիոն եվրո եւ կկնքի երկու տարվա պայմանագիր։

Ժիրուն 2018թ. ձմռանն էր Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվել «Արսենալ» 17 միլիոն եվրոյի դիմաց։

Այս ընթացքում նա «Չելսիի» հետ մասնակցել է 119 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 39 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԾառայակցի անզգուշությամբ արձակած կրակոցից զինվոր է մահացել․ ՊՆ
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ․ Էլինա Դանիելյանը 1/16 եզրափակիչում է