‘Օհանյան. Ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակին անցնելն առաջիկա տարիներին իրատեսական չէ ‘

838

Ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակին անցնելն առաջիկա տարիներին իրատեսական չէ: Այս մասին այսօր հայտարարել է ՊՆախարար Սայրան Օհանյանը՝ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսական կազմի հետ հանդիպմանը: Միևնույն ժամանակ նա ասել է, թե Հայաստանի ԶՈՒ այսօր մրցունակ են, և իր քննությունը բանակը հանձնում է վերջին 20 տարիների ընթացքում: «Ինչ վերաբերվում է պրոֆեսիոնալ բանակին, ապա դրա համար անհրաժեշտ են մարդկային և ֆինանսա-տնտեսական լուրջ ռեսուրսներ: Անձամբ նրանց, ովքեր հակում ունեն օրինակ բերել այլ երկրների փորձը, կցանկանայի հիշեցնել, որ այդ երկրների պրոֆեսիոնալ բանակների զինծառայողների 1/3-ը մարտական հերթապահություն չեն իրականացնում, ինչպես դա տեղի ունի հայկական բանակում: Այնուամենայնիվ, տարեցտարի աճում է պայմանագրային զինծառայողների թիվը»,-հայտարարել է Օհանյանը:

 

Նախորդ հոդվածը‘Դատարանի որոշմամբ` Կոմիտաս 5-ի բնակիչները կառուցապատողին $40.600 պետք է վճարեն’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը կոչ է անում ՔԲԿ-ի գրոհայիններին զենքերը վայր դնել’