‘Օհանյան. Վերջին տարիներին տարածաշրջանում տեղի են ունեցել ռազմաքաղաքական տեղաշարժեր, առաջացնելով Հայաստանի խիստ մտահոգությունը’

1100

Վերջին տարիներին տարածաշրջանում տեղի են ունեցել ռազմաքաղաքական տեղաշարժեր, առաջացնելով Հայաստանի խւստ մտահոգությունը: Հոկտեմբերի 30-ին ՀԱՊԿ ԽՎ պշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը նման կարծիք է արտահայտել ՊՆախարար Սեյրան Օհանյանը:

Նման մարտահրավերների շարքում, ինչպես նշել է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, նախարարն առանձնացրել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորիկան, ռազմականացումը, հրադադարի խախտումների աճը Հայաստանի սահմանի վրա, հակահայկական քարոզչությունը և այլն: Նշվել է, որ այդ համատեքստում, ՀԱՊԿ ԽՎ անդամները նշված մարտահրավերներին համապատասխանորեն արձագանքելու համար լուրջ աշխատանքներ իրականացնելու կարիք ունեն: 

Նախորդ հոդվածը‘Ռուս-թուրքական ռազմաօդային միջադեպ Թրակիայի հատվածում’
Հաջորդ հոդվածը‘Սթիվ Ջոբսի մանկության տանը տեսարժան վայրի կարգավիճակ է շնորհվել’