‘Օմբուդսմենը իր «Դիֆենս» ընկերությունը վաճառել է Միշիկ Մինասյանի եղբո՞րը ‘

4806

Պարզվում է՝ «Դիֆենս» իրավաբանական ընկերությունը այլեւս Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին չի պատկանում: Օմբուդսմենի նախկին ընկերության պաշտոնական կայքը այժմ ավտոմատ կերպով տանում է դեպի Միշիկ Մինասյանի կրտսեր եղբայր՝ Գրիգոր Մինասյանին պատկանող «AM» իրավաբանական ընկերություն: Ընկերությունը, փաստորեն, կամ վաճառվել, կամ միավորվել է Միշիկ Մինասյանի եղբոր իրավաբանական ընկերության հետ:

Այս տեղեկությունը iLur.am-ի հետ զրույցում հաստատեցին Օմբուդսմենի գրասենյակից, իսկ մանրամասները, թե երբվանի՞ց է «Դիֆենսը» փոխանցվել կամ վաճառվել Գրիգոր Մինասյանին, եւ ինչո՞ւ հենց Մինասյանին, խոստացան հաղորդել ավելի ուշ: 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր. թիմերի գործակիցները’
Հաջորդ հոդվածը‘«Փակ շուկայի» հարակից շենքի բնակիչները Ս.Սարգսյանին. Ուզում ենք հավատալ, որ հավատալու և փոխելու կարգախոսը սոսկ լոզունգ չի’