‘Օմբուդսմենը կներկայացնի մանրամասներ Հրաչյա Հարությունյանի գործից’

780

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վաղը` հուլիսի 23-ին, լուսադեմին, կվերադառնա Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից: Հուլիսի 23-ին, ժամը 16.00-ին, Կարեն Անդրեասյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որտեղ կներկայացնի մանրամասներ մոսկովյան այցից, մասնավորապես` Հրաչյա Հարությունյանի գործից:  Իսկ առայժմ ՄԻՊ գրասենյակում որեւէ տեղեկություն չունեն Կարեն Անդրեասյանի այցի մանրամասներից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, մեկնում է Մոսկվա: Նախատեսվում էր Պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաեւ Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանականերում նախատեսվում են նաեւ հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների եւ այլ շահագրիգիռ անձանց հետ:

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը միացել է ակցիային’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ-ում ՀՀ դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Հրաչյա Հարությունյանի հարցը ‘