‘Օմբուդսմենը միջազգային գործընկերներին է ցուցադրել ադրբեջանական բռնությունները հայ գերու նկատմամբ’

1055

Այսօր Օմբուդսմենի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն: Ադրբեջանում նկարահանված տեսանյութն առգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից և Օմբուդսմենին տրամադրվել Պաշտպանության նախարարության կողմից:

Ցուցադրությանը ներկա էին մի շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (Մեծ ԲրիտանիաԳերմանիա, Ֆրանսիա, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ և ՄԱԿ):

Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանն իր խորին մտահոգությունը հայտնեց Հակոբ Ինջիղուլյանի և առհասարակ բոլոր հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև զինծառայողների իրավունքների հարցեր:

Նախորդ հոդվածը‘Այս վիճակի շարունակական լինելը սոցիալական բունտի կտանի. Վահագն Խաչատրյան’
Հաջորդ հոդվածը‘Փոխարժեքի շուկայում տիրող իրավիճակը անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի վրա’