‘Օմբուդսմենը ոստիկանապետին հորդորում է չխոչընդոտել քաղաքապետարանի առաջ վրանի տեղադրմանը’

1042

Օգոսոտսի 5-ին Երևանի քաղաքապետարանի առջև նստացույց անող ակտիվիստները դիմել էին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որտեղ մասնավորապես նշել էին կիզիչ արևից պաշտպանվելու հնարավորության բացակայության մասին: Պաշտպանի գրասենյակի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Կարեն Անդրեասյանն այս առիթով պաշտոնական գրություն էր ուղարկել ոստիկանապետին:  Պաշտպանը վստահ է, որ «կիզիչ արևին մեկ հովանոցի տեղադրումը թե´ իրավական է, թե´ մարդասիրական»:

Իր պատասխանում օմբուդսմենը նշում է, որ այլ առիթներով արդեն հրապարակայնորեն և պաշտոնական գրություններով հիմնավորվել է, որ խախաղ հավաքների անցկացման ընթացքում մեկ վրանի կամ մեկ հովանոցի տեղադրումը չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ գործողություն, եթե դա անհրաեշտ է խաղաղ ցուցարարների կյանքի և առողջության պաշտպանության համար, և եթե այդ պաշտպանիչ կառույցները որևէ կերպ չեն խոչընդոտում երթևեկությանը, անցորդների տեղաշարժմանը և պետական և այլ մարմինների անխափան գործունեությանը:

«Խորապես մտահոգված լինելով խաղաղ հավաքի մասնակիցների առողջությամբ և անվտանգությամբ՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան պաշտոնյաներին՝ նստացույցի մասնակիցների անվտանգությունն ու առողջությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես առաջարկում եմ չխոչընդոտել մեկ վրանի կամ մեկ հովանոցի իրավաչափ տեղադրմանը ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, ինչպես նաև գիշերային ժամերին լուսավորության բացակայության դեպքում ուժեղացնել նստացույցի մասնակիցների անվտանգության ապահովման միջոցառումները», — ասվում է Պաշտպանի գրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի տարածքում եւ գերեվարվել է’
Հաջորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյանը նոր պաշտոն ունի’