‘Օմբուդսմենի զեկույց 2012. Գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ’

1038

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է «Մարդու իրավունքների վիճակը Գյուղատնտեսության նախարարության ոլորտում» 2012 թվականի զեկույցը, որում մասնավորապես տեղ են գտել հետևյալ նկատառումները.

«Գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.

— Թեև 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայն գործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները և գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ:

— 2012 թվականին Նախարարության կողմից սեփական նախաձեռնությամբ չեն իրականացվել դիտարկումներ սննդամթերքի անվտանգության վերահսկման նպատակով, ինչը որոշակի ոչ բավարար ծավալներով սկսվել է միայն տարեվերջին:

— Օրենքով որպես պարտադիր պահանջ չի նախատեսվել գյուղատնտեսական կենդանիների մորթը սպանդանոցներում իրականացնելը:

— Նախատեսված ժամկետների խախտմամբ է իրականացվել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից սկսած “Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը” ծրագիրը:

— Ոլորտի կարևորագույն խնդիրներից է շարունակում մնալ գյուղատնտեսական ապահովագրության ինստիտուտի բացակայությունը:

 Արձանագրված դրական զարգացումներ

— 2012 թվականի ընթացքում իրականացվել են պլանային ստուգումներ, մասնավորապես` հացամթերքի շուկայում և մի շարք իրավախախտ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր:

— ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմա­վարության շրջանակներում նախատեսվում է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովա­գրա­կան համա­կարգի ներդրման ծրագրի իրականացումը»:

— ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ պայմանագրեր են կնքվել հինգ կազմակերպությունների հետ ՀՀ տարբեր մարզերում սպանդանոցներ հիմնելու նպատակով»:

Նախորդ հոդվածը‘Նախարարությունը հրապարակել է Գառնու կամրջի վերանորորոգման մանրամասները’
Հաջորդ հոդվածը‘Մասնավոր տաքսիների դեղին համարանիշները կփոխարինվեն սպիտակով (տեսանյութ)’