‘Օմբուդսմեն. Ժողովրդին այսօր արդեն պետք է հաց և արդարություն’

1074

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեսյանը հանդես է եկել ՀՀ քաղաքացիներին ուղղված բավականին ուշագրավ շնորհավորական ուղերձով, որտեղ մասնավորապես, մաղթել է «արդարություն և աղքատության վերացում»:

«Անցնող տարվա ընթացքում առնչվելով հազարավոր մարդկանց խնդիրներին, ցավին ու դժվարություններին՝ մաղթում եմ այն, ինչ շատերին է այսօր պակասում մեր հրաշալի երկրում: Հին Հռոմում պոետ Յուվենալն ասում էր. «Ժողովուրդը պահանջում է հաց և տեսարան»: Հազարամյակների քաղաքակրթություն անցած մեր ժողովրդին այսօր արդեն պետք է հաց և արդարություն: Բոլորին հացով ապահովելու համար՝ հուսամ գալիք տարում կազատվենք իշխանավոր բիզնեսմեններից և տնտեսական անարդար մրցակցությունից: Բոլորին արդարություն տալու համար՝ հուսամ կազատվենք այն անիրավ դատավորներից, որոնք բիզնեսի են վերածել դատաիրավական համակարգը: Հարգանքով, նաև արդարության և ապահովության անկեղծ սպասումով՝ Կարեն Անդրեասյան»,- իր շնորհավորական ուղերձում նշել է Օմբուդսմենը:

 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյանը կառաջադրվի’
Հաջորդ հոդվածը‘Կոնտեն գերազանցեց Կապելոյի ռեկորդը’