«Օմիկրոնը» Եվրոպային չի թողնում շունչ քաշել

408

Երեքշաբթի Ֆրանսիայում արձանագրվել է գրեթե կես միլիոն վարակակիր մեկ օրում, և սա համավարակի մեկնարկից ի վեր ամենամեծ թիվն է։ Հիվանդանոցներում գրանցվել է 375 մահ, դա չորս անգամ ավելի է, քան կիրակի օրը գրանցված թիվն է։

Ռուսաստանում վարակակիրների թվի աճի պատճառով իշխանությունները վերանայում են սանիտարական միջոցառումները․ այսպես, վիրուսակիրների համար կարանտինը երկու շաբաթից կրճատվում է մեկ շաբաթի, իսկ հիվանդության թերթիկները կարելի է հեռակա ձևակերպել։

Ռումինիայում վերջին օրվա ընթացքում վարակակիրների թիվը կրկնապատկվել է, պաշտոնապես հայտարարվել է համավարակի հինգերորդ ալիքի մասին։ Բուժաշխատողները տագնապ են բարձրացնում բնակչության ցածր պատվաստվածության առիթով, այստեղ լրիվ պատվաստում է ստացել քաղաքացիների ընդամենը 40 %-ը։

Կոլեկտիվ իմունիտետի առումով հսկայական տարբերությունը պետությունների միջև անհանգստացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Փորձագետները կարծում են, որ ավելի հավասարաչափ պատվաստումների դեպքում համավարակի պիկը հնարավոր կլիներ անցնել արդեն այս տարի։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԱռեղծվածային դրոններ շվեդական ԱԷԿ-ների երկնքում
Հաջորդ հոդվածըԻրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա