«Օմիկրոնի» դեմ պայքարը կքննարկվի «Մեծ յոթնյակի» հանդիպման ժամանակ

364

Երկուշաբթի, մի քանի օր առաջ հայտնաբերված՝ կորոնավիրուսի նոր տարբերակի՝ «Օմիկրոնի» հետ կապված իրավիճակը «Մեծ յոթնյակի» անդամ երկրների առողջապահության նախարարները կքննարկեն շտապ հրավիրված վիրտուալ հանդիպման ընթացքում։

Գիտնականներին առնվազն երկու շաբաթ է հարկավոր՝ հասկանալու համար, թե որքանով է վտանգավոր «Օմիկրոն» շտամմը, և արդյո՞ք այդ վիրուսը կարող է շրջանցել գոյություն ունեցող պատվաստանյութերը։

«Օմիկրոն» նոր տարբերակը շատ ավելի մուտացիաներ ունի, քան «Դելտան»։ Դա ինքնըստինքյան չի նշանակում, որ այդ մուտացիաներն ավելի վտանգավոր են, պարզապես վարակն ադապտացվել է մարդուն և ստեղծել ևս մի տարբերակ։ Մասնագետներին ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանան՝ այդ ադապտացիան չեզո՞ք է, ավելի՞, թե՞ պակաս վտանգավոր։

Մինչ որոշ գիտնականներ զբաղվում են դրանով, մյուսները կոչ են անում կրճատել լրիվ և բուստերային դեղաչափերի ներարկման միջև եղած ժամանակամիջոցը․ որպես կանոն՝ հիմա ներարկումների միջև առնվազն վեց ամիս պետք է անցնի։

ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին նախագահ Ջո Բայդենին ասել է, որ ինքը հավատում է, որ գործող պատվաստանյութերը կաշխատեն նաև «Օմիկրոնի» դեմ։ Իսկ բժիշկ Անժելիկա Կուտզին՝ ՀԱՀ-ից, որտեղ հայտնաբերվել է նոր շտամմը, տեղեկացրել է, որ իր հսկողության տակ գտնվող պացիենտների մոտ ախտանշանները ավելի թեթև են, քան «Դելտայով» վարակվածների դեպքում է։ Հիվանդները հիմնականում  գանգատվում են հոգնածությունից և ջերմությունից,  և դրանք հիմնականում 20-30 տարեկան տղամարդիկ են։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԴեւիսի գավաթ․ Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը
Հաջորդ հոդվածըԹալանել են Վիդալի առանձնատունը