«Օմիկրոն»․ Մեղմ, բայց անսովոր ախտանշաններ

647

Մինչ որոշ երկրներ խստացնում են կարանտինային միջոցառումները և տեղաշարժի ազատությունը՝ զգուշանալով կորոնավիրուսի նոր շտամի տարածումից, Հարավաֆրիկյան բժշկական ընկերության նախագահ Անժելիկ Կուտզին վարակվածների ախտանշաններն անվանում է «մեղմ, բայց անսովոր»։

Կուտզին առաջին մասնագետներից է, որը իշխանություններին զգուշացրել է նոր շտամի տարածման մասին։

Նրա խոսքով՝ օմիկրոնով վարակված 30 պացիենտներից ոչ մեկին կարիք չի եղել հոսպիտալացնելու։ Կուտզիին դիմածների մեծ մասը 40-ից ջահել տղամարդիկ են եղել, կեսից քիչ ավելին՝ պատվաստված։ Ընդհանուր գլխավոր ախտանշանը խիստ հոգնածությունն է եղել։ Պացիենտները գանգատվել են նաև մարմինը կոտրատվելուց և չոր հազից։ Ոմանք ջերմություն են ունեցել, և համարյա ոչ ոք համի ու հոտի զգացողությունը չի կորցրել։ Օմիկրոնով վարակվածներից ոչ մեկին Հարավային Աֆրիկայում թթվածին տալու կարիք չի եղել։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ը դեմ է ՀԱՀ-ի մեկուսացմանը
Հաջորդ հոդվածըԿամբոջայի վարչապետը որդուն հայտարարել է իր պաշտոնը ժառանգելու թեկնածու