‘Օպերայի տնօրենը ազատվել է աշխատանքից’

955

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը նա հաստատել է Tert.am-ի հետ զրույցում:

 «Արդեն իմ թոշակի տարիք էր»,-ասաց նա և ավելացրեց, որ տեղափոխվել է այլ աշխատանքի: Նրան նշանակել են ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական:

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացել էին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները: Մասնավորապես, «Անուշ» օպերայի անձնակազմը բոյկոտել էր փետրվարի 10-ին, ժամը 19։00-ին նախատեսված ներկայացումը եւ բեմ դուրս չէին եկել։ Նրանք դուրս էին եկել Օպերայի բակ: Խնդիրը լուծում էր ստացել միայն այն ժամանակ, երբ բարձացվել էին աշխատակիցների աշխատավարձերը:

Նշենք նաև, որ մի քանի օր է մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և նշանակվելու է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն:

Նախորդ հոդվածը‘Փախուստ բանտից. ամենահիշարժան դեպքերը’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյանը հաստատ եղել է Մեղրիում և կռվել է, բայց ո՞ւմ դեմ. «ՉԻ»’