‘Օջալանը պատրաստ է հաշտության պլան ներկայացնել Անկարային’

1383

«Քուրդիստանի բանվորական կուսակցության»՝ կալանքի տակ գտնվող ղեկավար Աբդուլլա Օջալանը պատրաստ է շաբաթ օրը ներկայացնել թուրքական կառավարության հետ հակամարտության խաղաղ կարգավորման իր պլանը: Հինգշաբթի օրը արմատական քաղաքական գործչին բանտում այցելել են այն խորհրդարանականները, ովքեր պաշտպանում են քրդերի իրավունքների համար մղվող պայքարը: Հենց նրանք էլ կհրապարակեն Օջալանի թեզիսները:

Փետրվարի վերջին ՔԲԿ առաջնորդն իր կողմնակիցներին կոչ արեց մասնակցել առաջիկա ամիսներին նախատեսված՝ զինաթափման խաղաղ համաժողովին: Սակայն «Բանվորական կուսակցության» գրոհայինները, որոնք երկու տարի առաջ տեղափոխվել են Իրաքի հյուսիս, կարծում են, որ իրենք պետք է զենքը հանձնեն միայն խաղաղության պայմանագիրն ստորագրելուց հետո:

ՔԲԿ-ի և թուրք զինվորականների 30-ամյա դիմակայության արդյունքում զոհվել է առնվազն 40 հազար մարդ: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակները’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է այն երգը, որն իրեն հիշեցնում է երջանկության մասին. Տեսանյութեր’