Օսթինի գաղտնի հոսպիտալացումը ցնցել է Սպիտակ տունը

119

Պենտագոնը երեք օր գաղտնի է պահել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հոսպիտալացումը, հաղորդել է Politico թերթը՝ հղում անելով երկու պաշտոնյայի։

«Պենտագոնը մինչև հինգշաբթի՝ կլոր երեք օր, Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին չի տեղեկացրել, որ նախարարը տեղափոխվել է Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն»,- ասվում է հրապարակման մեջ։

Օսթինը հիվանդանոց է ընկել հունվարի 1-ին, մինչդեռ հանրությանը և, ինչպես պնդում են լրատվամիջոցի աղբյուրները՝ Կոնգրեսին այդ մասին հայտնել են միայն ուրբաթ։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Օսթինի հոսպիտալացման մասին լուրը «ցնցել է» բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին, որոնք չեն իմացել, որ բժշկական պրոցեդուրայից հետո  բարդություններ են ի հայտ եկել։

NBC հեռուստաալիքի տվյալներով՝ 70-ամյա նախարարը մի քանի օր անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ գործերը հանձնելով իր տեղակալ Քեթլին Հիքսին։ Նա աշխատանքի է վերադարձել ուրբաթ երեկոյան։

Նախորդ հոդվածըԱՊԼ-ի ամենաեկամտաբեր ակումբները
Հաջորդ հոդվածըՄխիթարյան․ Ինձագիի հետ գրեթե ընկերներ ենք