‘Օսիպյանին փուռն են տվել, սակայն եղբորորդին դեռ փախած է’

904

Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող Սեդրակ Օսիպյանը ոստիկանություն կներկայանա այն ժամանակ, երբ «կարվեն հատուկ գործողություններ»: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

«Դեռ չի ներկայացել ոստիկանություն, կներկայանա այն ժամանակ, երբ կարվեն գործողություններ»,- ասաց նա:

Թե ինչ գործողությունների մասին է խոսքը, փաստաբանը հրաժարվել է պատասխանել:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում նշել էր, որ իր ազգականը ոչ մի կապ չունի դանակահարության հետ:

Նշենք նաեւ, որ ավելի վաղ ՀՔԾ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել էին, որ մամուլում կատարված հրապարակումների հիման վրա Օսիպյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Այս տեղեկությունը չի հաստատել Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ նշելով, որ քրեական գործը հարուցվել է փաստի առթիվ, իսկ Օսիպյանի ծառայությունը չի կասեցվել:

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ-ում ավարտվել է ՔԿՀ-ի աշխատակցի նկատմամբ հարուցված քր. գործի նախաքննությունը’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երեւանում և մի շարք այլ մարզերում’