‘Օսիպյանի փախած եղբորորդին բաժին կներկայանա քննչական գործողությունների ավարտից հետո’

929

Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանը, որը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է, ոստիկանություն կներկայանա միայն քննչական գործողությունների ավարտից հետո: Այս մասին News.am-ին ասել է Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

«Այս գործով անձինք են ներկայացել, ցուցմունք են տվել, նրանց միջեւ առերեսումներ պետք է լինեն, որից հետո միայն իմ պաշտպանյալը կներկայանա ոստիկանություն: Եթե քննչական գործողությունները շուտ արվեն, իսկ Սեդրակ Օսիպյանն էլ ներկայանա, հնարավոր է, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին նախաքննությունն ավարտվի»,- ասել է նա:

Փաստաբանը նորից պնդեց, որ Վալերի Օսիպյանի եղբորորդին Հայաստանում է եւ ինքնակամ է ներկայանալու բաժին:

Նշենք, որ Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա գտնվում է հետախուզման մեջ:

Նախորդ հոդվածը‘Հեֆֆերն. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի հետ զարգացնել պաշտպանական համագործակցությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Երևանում. միաժամանակ վրաերթի է ենթարկվել 3 մարդ’