‘Օսլոյում տղամարդու ամենատարածված անունը Մուհամեդն է’

1027

Օսլոյում տղամարդու ամենատարածված անունը Մուհամեդն է դարձել: Դա Նորվեգիայի մայրաքաղաքում առաջին անգամ է գրանցվել, հաղորդել է The Local թերթը:

Փորձագետների հաշվարկներով՝ մուսուլմանների մարգարեի անունն են կրում առնվազն 4,8 հազար երիտասարդներ: Երկրորդ տեղում Յան անունն է (գրեթե 4,7 հազար), երրորդում է Պեռը (4,1 հազար):

Պարբերականը նշում է, որ չորս տարի շարունակ Մուհամեդը Օսլոյում մանուկներին տրվող ամենահարգի անունն էր, սակայն տղամարդկանց բոլոր անունների շարքում այն առաջատար է դարձել միայն այժմ:

Վերջին տարիներին Մուհամեդ անունը ավելի ու ավելի հաճախ է լսվում նաև Անգլիայի և Ուելսի ծննդատներում, ինչպես նաև այնպիսի քաղաքներում, ինչպես Ամստերդամը, Հաագան, Ռոտերդամը, Ուտրեխտը, Բրյուսելը: Իսկ Միլանում այդ անունը ամենատարածվածն է դարձել ոչ միայն նորածինների, այլև գործարարների շրջանում: Քաղաքի Առևտրի պալատի հաշվարկներով՝ առնվազն 1,6 հազար միլանցի ձեռնարկատերերի անունը Մուհամեդ է: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ադրբենջանցիները քարեր են նետել «Պարտիզանի» ավտոբուսի ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը նոր վարկ է վերցրել ‘