‘«Օսկա՞րը» պետք է զարդարի Լեոնարդո Դի Կապրիոյին’

1188

Ամերիկյան կինոակադեմիան լավագույն դերասան է ճանաչել Լեոնարդո Դի Կապրիոյին՝ «Փրկվածը» ֆիլմի դերակատարման համար:

Դի Կապրիոյից բացի՝ այդ անվանակարգում առաջադրվել էին Բրայան Քրենսթոնը («Թրամբո»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս»), Մեթ Դեյմոնը («Մարսեցին») և Էդդի Ռեյմոնդը («Աղջիկը Դանիայից»):

Հենց այս անվանակարգի շուրջ էր ծավալվում մրցանակաբաշխության գլխավոր ինտրիգը. բուքմեյքերները խաղադրույքներ էին ընդունում, թե արդյո՞ք մրցանակը կհասնի Դի Կապրիոյին, որն արդեն հինգ անգամ առաջադրվել է «Օսկարի», սակայն այդպես էլ մինչ օրս չէր նվաճել ոչ մի արձանիկ:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենում Լոս Անջելեսում: Այս տարի դրան նախորդեց սկանդալը՝ կապված այն բանի հետ, որ մրցանակի ներկայացված դերասանների թվում աֆրոամերիկացիներ չկային: Արդյունքում՝ մի քանի ռեժիսորներ և դերասաններ կոչ արեցին բոյկոտել մրցանակաբաշխությունը:

Բացի այդ՝ արարողության մեկնարկից առաջ կարմիր գորգով ծածկված ճանապարհի կողքին բողոքի ակցիա է տեղի ունեցել. ցուցարարները պահանջում էին կինոյից արմատախիլ անել ռասայական խտրականությունը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քաղաքական կրքեր մարզաշխարհում ‘
Հաջորդ հոդվածը‘Թրամփը մեջբերումներ է անում Մուսոլինիից’