‘Օսկանյան. Իրավիճակ փոխելու համար բավարար չեն «քաղաքական հարազատներին» սթափեցնելու կոչերը’

1128

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից կառավարությունում օրերս անցկացրած խորհրդակցությանը, նշում է, թե փաստ է, որ կառավարությունն անցած հինգ տարիներին հաջողություններ չի ունեցել, եւ որ բացթողումները միայն պետական գնումների ոլորտում չեն, այլ բոլոր ոլորտներում:

«Վարչապե՞տն է եղել անկարող, թե՞ նրան չեն թողել աշխատել. այս հարցի պատասխանը կարող է տալ ինքը՝ վարչապետը: Սակայն անկախ այդ պատասխանից՝ Հայաստանում կան համակարգային այնպիսի արատներ, որոնք չեն կարող իրենց բացասական ազդեցությունը չթողնել երկրի տնտեսության վրա: Այս քսան տարիների ընթացքում երկրում ժողովրդավարության և ազատ տնտեսության ոլորտներում որոշակի բաներ արվել են: Բայց զուգահեռաբար զարգացել և սերտաճել են իշխանության և գործարարության հարաբերությունները և շահերը՝ ձևավորելով քաղաքական ու տնտեսական էլիտա, որը դարձել է Հայաստանում քաղաքական ու տնտեսական շարունակական բարեփոխումների հիմնական արգելակը: Այն փոքրաթիվ մարդիկ, որոնք ունեն քաղաքական և տնտեսական լծակներ երկրում բարեփոխումներ իրականցնելու, բացարձակապես շահագրգրված չեն դրանցում, որովհետև այդ փոփոխությունները հակասում են իրենց շահերին»,- գրել է Օսկանյանը:

Նախորդ հոդվածը‘Փրկարար ծառայությունը ձեռք է բերել 12-մետրանոց ամենագնաց զրահամեքենա ‘
Հաջորդ հոդվածը‘Միջադեպի հետևանքով տրակտորիստը մահացել է ‘