‘Օսկարները հանձնվեցին. դի Կապրիոն՝ նորից ձեռնունայն ‘

1259

Ռեժիսոր Սթիվ Մըքքուինի «Ստրկության 12 տարիները» ֆիլմը ժամեր առաջ արժանացել է «Օսկար» մրցանակի` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Ամենաշատ թվով «Օսկար» արձանիկներ է ստացել Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» ֆիլմը. 7 արձանիկ, այդ թվում՝ Կուարոնը ճանաչվել է լավագույն ռեժիսոր:  

«Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Սառը սիրտը», իսկ «օտարալեզու լավագույն ֆիլմ» է ճանաչվել  իտալացի ռեժիսոր Պաոլո Սորրենտոյի «Մեծ գեղեցկությունը»:

Դերասան Մեթյու Մաքքոնոհին «Օսկար» արձանիկի է արժանացել «Լավագույն դերասան» անվանակարգում («Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմ):

Իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Քեյթ Բլանշեթը` Վուդի Ալենի «Ժասմին» ֆիլմում դերակատարման համար:

Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Ջարեդ Լետոն` «Գնորդների դալլասյան ակումբ», իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի` Լյուպիտա Նիոնգոն` «Ստրկության 12 տարիները»:

Ի դեպ, «Օսկարի» այս մրցանակաբաշխությանը եւս դերասան Լեոնարդո դի Կապրիոն մրցանակի չարժանացավ: Արդեն որերորդ անգամ: Դի Կապրիոն Մարտին Սկորսեզեի` նոմինացված «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի գլխավոր դերակատարն էր:

 

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է միայն Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Ծաղկաձորում կայացավ Համահայկական խաղերի փակման արարողությունը’