‘«Օսկար» չստացած դերասանների թոփ-տասնյակը. Հոլիվուդի լավագույն «անհաջողակները» (Ֆոտոշարք)’

1301

Եթե հավատանք կինոփորձագետներին, «Օսկար» մրցանակաբաշխությունն ինքնին դերասանի տաղանդն ընդունելու  բավարար վկայություն է: Բայց ինչպե՞ս է իրեն զգում իր լավագույն սմոքինգը հագած և բազմաթիվ հեռուստախցիկների առջև հայտնված դերասանը, երբ տեսնում է, թե ինչպես է վերջին րոպեին մրցանակն ստանում մեկ ուրիշը: Շատ դերասաններ ստիպված են եղել այդ ապրումներն ունենալ մի քանի անգամ:

Interfax.by-ի վարկանիշային ցանկում Հոլիվուդի տասը լավագույն անհաջողակների թվում են հայտնվել՝ Լեոնարդո դի Կապրիոն («Օսկարի» է ներկայացվել երեք անգամ, բայց այդպես էլ չի ստացել ոսկեձույլ արձանիկը), Թոմ Քրուզը (նույնպես՝ երեք անգամ), Ջոնի Դեփը (երեք անգամ), Բրեդ Փիթը (երեք անգամ), Սթիվ Բուշեմին (թեև նրա մասնակցությամբ ֆիլմերը բազմաթիվ «Օսկարների» են արժանացել, Բուշեմին ինքը ոչ մի անգամ նույնիսկ չի առաջադրվել), Սթիվ Մարթինը (երկու անգամ քիչ է մնացել՝ առաջադրեն, սակայն այդպես էլ չի հայտնվել ցուցակում, դրա փոխարեն՝ երեք անգամ վարել է պարգևատրաման արարողությունները), Հարի Օլդմանը (ընդամենը մեկ անգամ է առաջադրվել, թեև ժամանակակից կինոյի փորձագետների կարծիքով՝ նա ամենաարժանավորներից է), Էդվարդ Նորթոնը ( մեկ անգամ), Բիլ Մյուռեյը (մեկ անգամ) և Ջեյմս Քանը (մեկ անգամ):

\"\"

\"\"

\"\"

\"\"

 

\"\"

 

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\" 

 

 

Նախորդ հոդվածը‘Դի Կանիո. Այսօր Անգլիայի գավաթի խաղում հաղթանակը ինձ համար համարժեք կլինի Մադոննայի հետ սեքսին’
Հաջորդ հոդվածը‘Մեսի. Չեմ հասկանում, թե ինչու են փորձում իմ եւ Ռոնալդուի միջեւ սեպ խրել’