‘«Օսկար-2018». Լավագույն ֆիլմը և լավագույն դերասանները’

20962

«Օսկար-2018» հոբելյանական 90-րդ  մրցանակաբաշխությունում «լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի կառուցվածքը» ֆիլմը՝ համր կնոջ և երկկենցաղ տղամարդու սիրո մասին պատկանող ֆանտաստիկ մելոդրաման:

«Ջրի կառուցվածքը» ռեկորդակիր է դարձել նոմինացիաների թվով. ֆիլմը միանգամից հավակնել է 13 մրցանակի, արդյունքում՝ հաղթել է չորս անվանակարգում:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել «Երեք վահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի նահանգ» ֆիլմի գլխավոր դերակատար Ֆրենսիս ՄաքՖորմանդը, իսկ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Չերչիլի դերակատար Գարի Օլդմանը:

Օտարալեզու ֆիլմերի անվանակարգում լավագույնն է ճանաչվել չիլիացի կինոռեժիսոր Սեբասիան Լելիոյի «Ֆանտաստիկ կինը», որում գլխավոր դերը կատարում է տրանսգենդեր Դանիելա Վեգան:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քսենյա Սոբչակի վրա հարձակված տղամարդուն ձերբակալել են’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Թավրիզյան. Թուրքերն էլ նույնն են ասում’