«Օսկար-2023»-ի հաղթողները

311

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հայտարարել է «Օսկարի» մրցանակակիրների անունները։ Հանդիսավոր արարողությունը կայացել է արդեն 95-րդ անգամ։ Այն տևել է գրեթե երեք ժամ։

Տասնմեկ անվանակարգերում ներկայացված «Ամեն ինչ ամենուրեք և անմիջապես» ֆիլմը, որը գիտաֆանտաստիկայի, կատակերգության ու մարտարվեստների աբսուրդային խառնուրդ է, այս տարվա բացարձակ ֆավորիտն էր և արժանացել է յոթ «Օսկարի»։

Կանացի լավագույն դերակատարման համար մրցանակ է ստացել չինական ծագմամբ մալայզիացի 60-ամյա դերասանուհի Միշել Իյեոն («Ամեն ինչ ամենուրեք և անմիջապես»)՝ առաջ անցնելով Հոլիվուդի աստղ Քեյթ Բլանշեթից, որն այդ մրցանակի հավակնորդն էր համարվում։

Լավագույն դերասան է ճանաչվել 54-ամյա Բրենդան Ֆրեյզերը («Կետը»), որը կինոաստղ էր 2000-ականներին, սակայն վերջին ժամանակները չէր փայլում Հոլիվուդում։ «Կետը» ֆիլմում նկարահանվելու համար Ֆրեյզերը փոխել էր արտաքինը, և ֆիլմը «Օսկար» է ստացել նաև լավագույն դիմահարդարման և սանրվածքի անվանակարգերում։

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել կանադացի ռեժիսոր Դենիել Ռոերի «Նավալնի»-ն, որը պատմում է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման և Ռուսաստան վերադառնալու մասին։ Այս վավերագրական կինոնկարը նաև բրիտանական «Բաֆտա» մրցանակի դափնեկիր է դարձել։

Փոխանցում է  tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Խաչանովը պարտվեց, Մեդվեդեւն ու Ռուբլյովը 1/8 եզրափակիչում են
Հաջորդ հոդվածըՀնդկաստանի իշխանությունների դիրքորոշումը համասեռական ամուսնությունների նկատմամբ