‘Օվկիանոսում պլաստիկական աղբը տասը տարում կեռապատկվի’

1972

Առաջիկա տասնամյակի ընթացքում պլաստիկական աղբի ծավալը ծովերում և օվկիանոսներում կեռապատկվի, եթե վճռական միջոցներ ձեռք չառնվեն, ասվում է Foresight  կազմակերպության՝ բրիտանական կառավարության պատվերով կազմված զեկույցում:

Պլաստիկական աղբը համաշխարհային օվկիանոսին սպառնացող վտանգներից մեկն է՝ ջրի մակարդակի, ջերմաստիճանի բարձրացման և ջրային միջավայրի աղտոտման կողքին:

«Համաշխարհային օվկիանոսի ապագան» զեկույցում նաև խոսվում է «օվկիանոսի տնտեսությունից» եկամուտ ստանալու հնարավորությունների մասին: Կանխատեսումների համաձայն՝ այդ ոլորտում եկամուտները կաճեն կրկնակի և մինչև 2030 թ. կհասնեն 2 տրիլիոն ֆունտի:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ մարդկությունը պետք է խորացնի օվկիանոսի մասին իր գիտելիքները: Նրանց կարծիքով՝  դեպի «Օվկիանոսի մոլորակ» առաքելությունը նույնքան կարևոր է, որքան դեպի Լուսին ու Մարս կատարվող գիտարշավները:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գերագույն ռադայի հանձնաժողովը կողմ է Նադեժդա Սավչենկոյի ձերբակալմանը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Շարմազանով. Սարգսյանն իր անձնական հավակնությունները միշտ ավելի ցածր է դասել, քան պետության շահը’