Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից

228

Վրաստանի իշխող «Վրացական երազանք- կուսակցությունը բողոքի ցույցերի կապակցությամբ որոշում է կայացրել Վրաստանի խորհրդարանից հետ կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։

Այդ մասին ասվում է քաղաքական կուսակցության՝ հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ։

«Որպես իշխող ուժ, որը պատասխանատու է հասարակության յուրաքանչյուր անդամի համար, մենք որոշում ենք կայացրել առանց որևէ նախապայմանի հետ կանչել մեր ներկայացրած օրինագիծը օտարերկրյա գործակալների մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Կուսակցությունում հավելել են, որ մտադիր են հանրությանն ավելի լավ բացատրել, թե ինչու էր անհրաժեշտ ընդունել այդ օրենքը։ Այդ նպատակով նրանք հանդիպումներ կանցկացնեն բնակչության հետ։

«Վրաստանը կպահպանի խաղաղություն և կայունություն ու կշարունակի արժանապատվորեն շարժվել դեպի Եվրոպա , ինչը հանրության սկզբունքային ընտրությունն է»,- հայտարարել են իշխող կուսակցությունում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն
Հաջորդ հոդվածըԵԱ. 3 հայ շախմատիստներ առաջատարներից հետ են մնում 1 միավորով