Օտտավայում ՌԴ դեսպանին կանչել են Կանադայի ԱԳՆ

236

Կանադայի ԱԳՆ-ն կանչել է  Օտտավայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Ստեպանովին՝ Ուկրաինայում «գոլոդոմորի» մասին ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունների կապակցությամբ։

Անցյալ շաբաթ Օտտավայում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ Կանադայի կառավարությունը շարունակում է հավատալ ուկրաինացիներին նպատակաուղղված կերպով սովամահ անելու՝ գոլոդոմորի մասին ապատեղեկատվությանը՝ իրենց նեղություն չտալով ստուգել պատմական փաստերը։

Դեսպան Ստեպանովը նշել է, որ Օտտավան շարունակում է պաշտպանել Կանադայի ուկրաինական սփյուռքի դիրքորոշումը, ըստ որի՝ Ռուսաստանը մեղավոր է Ուկրաինայում գոլոդոմոր կազմակերպելու համար։

1930-ական թթ․ սկզբին համատարած սովը ԽՍՀՄ-ում ամբողջ երկրի ողբերգությունն էր, ոչ միայն Ուկրաինայում, այլև Բելառուսում, Հյուսիսային Կովկասում, Պովոլժիեում, Հարավային Ուրալում, Արևմտյան Սիբիրում, Ղազախստանում. դա մարդկային ահռելի թվով զոհերի  պատճառ էր դարձել (տարբեր գնահատականներով՝ 2 միլիոնից մինչև 8 միլիոն մարդ)։

 2006 թ․ Վիկտոր Յուշչենկոյի նախագահության ժամանակ Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք ընդունեց, որը «գոլոդոմոր» հասկացությունը սահմանում է որպես ուկրաինացիների ցեղասպանություն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄոլդովայի հյուսիսում ընկած հրթիռի բեկորներն ուսումնասիրվում են
Հաջորդ հոդվածըԹրամփի նախկին խորհրդականը պատրաստ է առաջադրվել