‘Օրանգուտանները սովորել են օգտվել iPad-ից (տեսանյութ)’

741

Վաշինգթոնի կենդանաբանական այգու օրանգուտանները սովորել են օգտվել iPad-ից, որի միջոցով կենդանիները դաշնամուր են նվագում և  ուսումնասիրում են կենդանական աշխարհը, հայտնում է РИА Новости-ն:

Կենդանաբանական այգու աշխատակից Էրին Սթրոմբերգի խոսքերով՝ կապիկներն ամենաշատը սիրում են երաժշտական և գրաֆիկական  հավելվածները: Մասնագետները պատրաստվում են օրանգուտաններին վարժեցնել ավելի բարդ ծրագրերի, օրինակ՝ Skype-ին, որի միջոցով կապիկները կկարողանան շփվել մյուս կենդանաբանական այգիներում ապրող իրենց ցեղակիցների հետ:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Ամալյանը՝ դավիթաշենցի «Չեբուրաշկայի» մասին. Դե կին էր, հումոր էր անում’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնց արժե հետևել’