Օրբանը հինգերորդ անգամ դարձել է Հունգարիայի վարչապետը

375

Հունգարիայի պետական ժողովը երկուշաբթի Վիկտոր Օրբանին վերընտրել է վարչապետի պաշտոնում ևս չորս տարով։

ՖԻԴԵՍ կուսակցության առաջնորդին հինգերորդ մանդատը տալու օգտին քվեարկել է խորհրդարանի 133 պատգամավոր, դեմ՝ 27-ը։

Ապրիլի 3-ին խորհրդարանական ընտրություններում Օրբանի գլխավորած կուսակցությունը, քրիստոնյա-դեմոկրատների հետ դաշինքով, համոզիչ հաղթանակ էր տարել՝ նվաճելով խորհրդարանի 199 տեղերից 135-ը։

Նախորդ օրը Հունգարիայի ընդդիմության պատճառով Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները չէին կարողացել Բրյուսելում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որում ընդգրկված է նաև էմբարգո ռուսաստանյան նավթի ներկրման նկատմամբ, ինչպես նաև Կիրիլ պատրիարքին սև ցուցակի մեջ ներառումը։

Վիկտոր Օրբանի կարծիքով՝ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա չափազանց ծանր հետևանքներ է ունենալու ամբողջ Եվրոպայի համար  և «մշտական սպառնալիք է ներկայացնելու իր երկրի անվտանգությանը»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՕլաֆ Շոլց․ Պատերազմի շուտափույթ ավարտի նշաններ չկան
Հաջորդ հոդվածըՆոր օրենք` ռազմական հանցագործությունների վերաբերյալ