‘Օրբանը հյուրընկալել է Էրդողանին’

1898

Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերի հրավերով Բուդապեշտ է ժամանել Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այցի օրակարգում են պաշտպանական արդյունաբերության, տնտեսության և անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը, իսկ Թուրքիայի և Եվրամիության փոխհարաբերությունների ձևաչափով՝ պայքարն ահաբեկչության դեմ, անօրինական միգրացիան և տարածաշրջանային համագործակցությունը:

Հունգարական ընդդիմությունը դատապարտել է երկրի իշխանությունների «սիրախաղը» Անկարայի հետ: Խորհրդարանի պատուհաններից պատգամավորները դուրս են կախել իրենց վարչապետ Վիկտոր Օրբանի, ինչպես նաև Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների դիմանկարները՝ «Բռնապետներ» մակագրությամբ: Մեկ այլ պաստառ ակնարկել է Օրբանի և Էրդողանի ջերմ հարաբերությունները. Հունգարիայի վարչապետը թերևս միակ եվրոպացի առաջնորդն էր, որ ներկա էր եղել Թուրքիայի նախագահի պաշտոնակալության արարողությանը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. ՀՀԿ-ում իրավիճակ է փոխվել’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ն մարտի 1-ի գործով եւս 2 վճիռ կհրապարակի’