Օրբան․ Հեքիաթ է այն իրավիճակը, թե ՌԴ-ն կպարտվի և կհամակերպվի դրան

322

Ուկրաինական հակամարտությունում հաղթողներ լինել չեն կարող, իսկ այն իրավիճակը, թե Ռուսաստանը կհամակերպվի իր պարտությանը, միայն հեքիաթում է հնարավոր, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոյի եթերում։

«Իմ երևակայությունը չի հերիքում պատկերացնելու, թե որևէ մեկը կարող է հաղթել միջուկային տերությանը։ Մտածել, թե ռուսները, ձեռքները ծալած, կնայեն, թե ինչպես են իրենց հաղթում, ինչպես են կոտրում իրենց քաղաքական համակարգը, սպանում իրենց նախագահին, դրոնների գրոհ սարքում Կարմիր հրապարակում, հավատալ, թե նրանք լուռ կնայեն ու կհամակերպվեն ռազմական պարտության հետ՝ կարող են միայն նրանք, ովքեր դեռ մանկական տարիքից դուրս չեն եկել։ Այդպես լինում է հեքիաթում, բայց ոչ իրականության մեջ»,- ասել է քաղաքական գործիչը։

Օրբանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ջանում է Հունգարիային ներքաշել հակամարտության մեջ, բայց նա դրան չի տրվում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍուդանում հրադադարը խափանվել է
Հաջորդ հոդվածըՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կքննարկեն մայիսի 10-ին