‘Օրենսդրական պատնեշ թմրամոլների` ՀՀ-ում նախագահ դառնալու դե՞մ ‘

1063

Տեղեկություններ կան, որ խորհրդարանի որոշ ընդդիմադիր շրջանակներում ինտենսիվ քննարկում է ընթանում` հրատապ կարգով մի ուշագրավ օրինագիծ շրջանառության մեջ դնելու հարցը: Ըստ այդմ, նախագահի բոլոր թեկնածուները պարտավոր են լինելու գրանցվելուց առաջ անցնել թմրաբանական հետազոտություն: Այն թեկնածուները, ովքեր օգտագործում են թմրանյութ, չպիտի կարողանան դառնալ ՀՀ նախագահի թեկնածու: Օրենքի նախագծով պարտավորեցվում է, որ  թեկնածուները պետական բյուջեի հաշվին փորձաքննությունը հանձնեն միջազգային հեղինակավոր լաբորատորիաներից մեկում:

Մտահղաղման հեղինակները այդպիսով նաեւ նպատակ ունեն դրամատիկ իրավիճակ ստեղծել խորհրդարանական մեծամասնության համար, որ այն դեպքում, նրանց հաշվարկներով, պետք է հայտնվի դժվար կացության մեջ` չքվեարկելը մի բան կնշանակի, քվեարկելը` այլ բան:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում սիրիական հրետանու արձակած արկից վեց մարդ է զոհվել ‘
Հաջորդ հոդվածը‘ՌԴ չեչեն-ինգուշական սահմանի վրա ոստիկանները գրոհայինների հետ մարտ են մղում, կան զոհեր ‘