‘Օրենքի խախտմամբ անջատել են Լեւոն Զուրաբյանի խոսափողը ‘

1179

Ինչպես հայտնի է՝ «ԱԺ կանոնակարգ օրենքի» համաձայն, ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրվա նիստերին՝ ժամը 17:00-ից պատգամավորները կարող են հանդես գալ 3 րոպե տեւողությամբ հայտարարություններով:

Այսօր, սակայն, առայժմ անհասականալի պատճառներով, ԱԺ-ն խախտել է վերոնշյալ օրենքը: Բանն այն է, որ ԱԺ նիստը վարող ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը, ժամանակից շուտ անջատել է հայտարարությամբ հանդես եկող ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավոր Լեւոն Զուրաբյանի խոսափողը՝ հնարավորություն չտալով վերջինիս օրենքով սահմանված 3 րոպե տեւողությամբ ելույթն ավարտին հասնելու: Նաղդալյանը անջատել է տվել Զուրաբյանի խոսափողը հայտարարության մեկնարկից 2 րոպե 30 վարկյան անց, այն դեպքում, երբ Զուրաբյանը դեռ 30 վարկյան ուներ՝ ելույթը ավարտին հասցնելու համար:

iLur.am-ի հետ զրույցում Լեւոն Զուրաբյանը մեկնաբանելով այսօրվա միջադեպը նշեց, որ կատարվածը կանոնակարգ-օրենքի կոպիտ խախտում է: Նա հավելեց նաեւ, որ դեռ պետք է պարզի՝ արդյո՞ք տեղի ունեցածը միտոմնավոր է արվել, թե՞ ոչ, ինչի համար վարողը պիտի պատասխան տա:  

Նախորդ հոդվածը‘Նիլս Մուիժնիեկս. Մարտի 1-ի բացահայտման հարցը օրակարգում է’
Հաջորդ հոդվածը‘Սիրիահայերը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի միջոցով ուղերձ են հղել Եվրոպայի ղեկավարներին’