‘«Օրենքով գողերը» գտել են Դեդ Հասանի սպանության մեղավորին’

1415

Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի կողմնակիցներն ավարտել են իրենց պարագլխի սպանության հանագամանքների սեփական հետաքննությունը և մեղավոր են ճանաչել «օերնքով գող» Ռովշան Ջանիևին: Ջանիևի և իր կլանի անդամների նկատմամբ դատավճիռ է կայացվել, և սկսվել է  նրանց ոչնչացումը: Մոսկվայում սպանվել է Ռովշանի «աջ ձեռքը» համարվող «օրենքով գող» Ռուֆատ Նասիբովը՝ Ռուֆո Գյանջանսկի մականունով: Այս մասին  Росбалт-ը տեղեկացել է իրավապահ մարմինների իր աղբյուրից:

Ռուֆո Գյանջանսկին սպանվել է հունվարի 28-ին, Մոսկվայի Օտռադնոյե շրջանում: Նրան գնդակահարել էին փողոցում, ապա մարմինը տեղավորել բեռնախցիկի մեջ և տարել անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունը սպանության մասին տեղեկացել էր սեփական աղբյուրների միջոցով:

Հիշեցնենք, որ Դեդ Հասանը սպանվեց դիպուկահարի կրակոցից 2013 թ. հունվարի 16-ին: Նրա մահվան նախօրեին ԶԼՄ-ները հաղորդել էին քրեական խմբավորումների միջև սկսվող պատերազմի մասին:

2013 թ. հունվարի վերջին Աբխազիայում գնդակահարվեց Աստամուր Գուլիան՝ Աստիկ Սուխումսկի մականվամբ: Փետրվարի 1-ին թմրանյութերի պահման մեղադրանքով Մերձմոսկվայում ձերբակալվեց Ջեմալ Միքիլիձեն՝ Ջամո մականվամբ: Երկուսն էլ համարվում էին Դեդ Հասանի հակառակորդներից:

Նախորդ հոդվածը‘Ահմադինեժադը պատրաստ է դառնալ իրանցի առաջին տիեզերագնացը’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Հարությունյան. Սերժ Սարգսյանը գծել և իրականացրել է իր գծած ընտրությունը’