‘Օրերս զոհված սպան հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով’

1647

Սերժ Սարգսյանը հետմահու Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գեորգի Գագիկի Մնացականյանին, ով  զոհվել է հոկտեմբերի 16-ին ականի պայթյունից` մարտական առաջադրանք կատարելիս:

Ինչպես հաղորդում է president.am-ը, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած արիության եւ անձնական խիզախության համար Արիության մեդալով պարգևատրվել են.

զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետ, կապիտան Արմեն Գեւորգի Ծատուրյանը,  թիվ 37082 զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հովհաննես Հարությունի Մուրադյանը: Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են թիվ 51191 զորամասի ինժեներասակրավորային վաշտի սակրավոր, շարքային Նարեկ Արարատի Հակոբյանը, թիվ 37082 զորամասի ինժեներասակրավորային վաշտի ավագ սակրավոր, շարքային (պայմանագրային) Էդգար Վարդանի Հարությունյանը:

Միջադեպի ժամանակ ավագ լեյտենանտ Գարուշ Համբարձումյանը, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Հակոբյանը և պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հարությունյանը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:

Նախորդ հոդվածը‘Թոմաս Վերմալեն. Ռեմսին լավագույնն է «Պրեմիեր լիգայում»’
Հաջորդ հոդվածը‘Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 1 աստիճան ցուրտ’