‘Օրը պատմության մեջ’

776

1368 թ. – Չժոի Յուանչժանը հիմնեց չինական Մին դինաստիան:
1556 թ. – Չինաստանում տեղի ունեցավ ավերիչերկրաշարժ, որի հետևանքով մահացավ մոտ 830 000 մարդ, այն պատմության ամենաշատ զոհերով երկրաշարժն է:
1783 թ. – ծնվել է Ստենդալը, ֆրանսիացի նշանավոր գրող, ֆրանսիական ռեալիստական վեպի հիմնադիրներից մեկը (մահ. 1842 թ.):
1831 թ. – Բելգիան ընդունեց իր պետական դրոշը:
1897 թ. – ծնվել է Արաբ Շամիլովը, հայաստանցի քուրդարձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄգրողների միության անդամ, ստեղծագործել է քրդերեն և հայերեն (մահ. 1978 թ.):
1903 թ. – ծնվել է Իվան Գալամյանը, հայ նշանավոր ջութակահար (մահ. 1981 թ.):
1963 թ. – ծնվել է Ժոզե Մոուրինյոն, պորտուգալացի ճանաչված ֆուտբոլայինմարզիչ, նախկին ֆուտբոլիստ:
1996 թ. – սկսեց հեռարձակվել ԱՐ հեռուստաալիքը, առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկը:
2001 թ. – Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 հոգի ինքնահրկիզում կատարեցին:
2012 թ. – Ֆրանսիայի սենատը Հայոց Ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն ենթարկելու մասին օրինագիծ ընդունեց:

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. ավտոմեքենայից գազ է արտահոսել’
Հաջորդ հոդվածը‘Միջոցառում՝ նվիրված Սերգեյ Նիգոյանի և այլ զոհերի հիշատակին’