‘Օրինաց երկիր կառուցելու գաղտնիքը՝ ըստ ԱԽՔ-ի. «Ժողովուրդ»’

1061

ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը չի զլացել ՀՀ պետական բյուջեի միջոցներն իր ընտանեկան բիզնեսի բարգավաճմանն ուղղելու հարցում։ «Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նախորդ տարվա նոյեմբերի 8-13-ը Հայաստան կատարած այցի ժամանակ իր ողջ պատվիրակությամբ օթևանել է Երևանի Կորյունի փողոցում գտնվող «Իմպերիալ պալաս» հյուրանոցում։ Իսկ այն, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է Արթուր Բաղդասարյանի եղբորը։

«Եվ ահա, Բորդյուժայի հյուրանոցային ծախսերը՝ ավելի քան 540 հազար դրամի չափով, Ազգային անվտանգության խորհուրդը հոգացել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ Ընդ որում, փաստաթղթերից պարզ է դառնում, որ նշված գումարից 120 հազար դրամը ծախսվել է հյուրանոցային ծառայությունների մատուցման, իսկ ավելի քան 420 հազար դրամը՝ սննդի ծառայության համար։ Ահա օրինաց երկիր կառուցելու գաղտնիքը»,–մանրամասնում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Մհերին ոչ թե ծխախոտով են այրել, այլ ինչ-որ բան տաքացրել ու դրել են մարմնին. ԳԱԼԱ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում գազի գինը մոտ 4 անգամ բարձր է ՄՄ մյուս երկրներից. «ՀԺ»’