‘Օրվա աբսուրդ. Իրական կարապներին անջուր են թողել, Ազատության հրապարակում կարապ են նկարել՝ ջրի մեջ’

3972

Ազատության հրապարակում վաղվանից արդեն հնարավոր կլինի դիտել գերմանացի հայտնի  3D նկարիչ Նիկոլայ Արնդտի հեղինակած եռաչափ պատկերները: Կարապի լճի հարեւանությամբ՝ Ազատության հրապարակում, ասֆալտի վրա ստեղծված նկարները դիտողին տեսողական խաբկանքը «ստիպում է» հավատալ, որ գետնի վրա առաջացած ճեղքում լճակ է գոյացել, իսկ լճակում էլ՝ կարապ կա: Այնինչ, ընդամենը մի քանի մետր այնկողմ՝ իրական Կարապի լիճն է, որտեղ իրական կարապներ են՝ առանց ջրի:   

Նախորդ հոդվածը‘Պարզաբանում՝ հայ զինվորի հարցազրույցի վերաբերյալ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Բերեզովսկի. Ալբանիայի հետ խաղում զգացվում էր մեր լավագույն խաղացողի պակասը’